ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչո՞ւ է պետք փրկել Դոնալդ Թրամփին

Ինչո՞ւ է պետք փրկել Դոնալդ Թրամփին
06.03.2019 | 12:43

Մայքլ Կոենի խոստովանություններից հետո, Ռոբերտ Մյուլերի հետաքննության եզրակացության նախօրեին կարող է ծագել ԱՄՆ նախագահի իմպիչմենտի հարցը: Շահագրգռվա՞ծ են դեմոկրատները` հարցնում է Ֆրեդերիկ Կոլերը LeTemps-ում: Չորեքշաբթի օրը Կոնգրեսում Մայքլ Կոենի` Դոնալդ Թրամփի նախկին փաստաբանի, հրապարակային լսումները հիշեցրին զղջացող մաֆիայի դատական գործընթաց: Թեպետ նա, անկասկած, որևէ ապացույց չբերեց Սպիտակ տան տիրոջը տապալելու համար, նախագահի նախկին աշխատակցի` իբրև վկայի ցուցմունքները նկարում էին վերջնական խաբեբայի: Հանրապետական պատգամավորները դժկամություն էին արտահայտում անբարեխիղճ փաստաբանի երդվյալ ստերից, նրա խոսքերը այլևս որևէ արժեք չունեն: Այդպես է, նախկինում էլ Մայքլ Կոենը շատ է ստել: Իր բոսի խնդրանքով: Այդ մանրիկ սրիկան ծառայում էր մեծին` ընկնելով նրա արտառոց անհատականության հմայքի տակ` իր խոսքով (կամ` Ջեյմս Կոմիի նկարագրությամբ` «կնքահոր»` ՀՔՎ-ի նախկին տնօրենի):


Այսօր Մայքլ Կոենն ասում է, որ տրամադրված է իր բոսի դեմ բարոյական նկատառումներից, պահպանելու այն ամենը, ինչ մնացել է իր երկրում «սոցիալական նորմերից»: Ավելի պարզ ասած` նա պարզապես իր կաշին է փրկում` համագործակցելով Ռոբերտ Մյուլերի հետաքննության հետ Դոնալդ Թրամփի շտաբի անդամների ու Ռուսաստանի միջև կապերի հարցով: Օղակը սեղմվում է: Նախագահի անազնիվ գործարքները (նախկին սիրուհիներին լռության դիմաց վճարների ու ռուսական կապերի) դառնում են ավելի փաստարկված: Մանդատի երկրորդ կեսին իմպիչմենտի գործընթացի հարցը պարբերաբար կրկնվելու է` վկաներին կաշառել կամ վախեցնել, արդարադատությանը արգելակելու փորձեր, ընտրությունների ֆինանսավորման օրենքի խախտում` այնքան պատճառներ կան ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնազրկման համար: Բայց կակտիվացվի՞ իմպիչմենտի գործընթացը: Առանց կոնկրետ քայլերի դիմելու` իմպիչմենտի գործընթացի սպառնալիքը կարող է ավելի անվտանգ ապահովել նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտությունը 2020-ին: Լսումների թվի բազմապատկումը կլրացնի մարդու դիմանկարը, որ պիտանի չէ այդ պաշտոնին: Առավելևս` 2019-ի սկզբին պարզվեց, որ Թրամփի արդյունավետությունը չի արդարացրել սպասելիքները: Որքան էլ նա ամենուր պարծենում է իր հաջողություններով` մի ձախողումից մյուսն է շարժվում` բյուջեի, պատի, միգրացիայի, առողջապահության, Հյուսիսային Կորեայի, Իրանի, մերձավոր ապագայուն` Չինաստանի հարցերում: Առողջ տնտեսությունը, որ նա ժառանգել է նախորդից, միակ գործոնն է, որի վրա նա կարող է հենվել` ուժեղ դիրքերում դեմ առ դեմ հանդիպելու իր ընտրախավին: Միայն դա կարող է նրան թույլ տալ երազել երկրորդ ժամկետի մասին: Բայց կա վերջին փաստարկը, որ պետք է դեմոկրատներին համոզի ընդմիշտ հրաժարվել ինպիչմենտի գաղափարից: Դոնալդ Թրամփի արագ հեռանալը իշխանության է բերելու փոխնախագահ Մայք Փենսին: Այդ ուլտրակրոնական գործիչը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի դեմոկրատական առողջությանը:
Ֆրեդերիկ Կոլեր, Le Temps


Հ.Գ. Փաստորեն` անկանխատեսելի ու անկառավարելի Դոնալդ Թրամփը մի հարցում, այնուամենայնիվ, չի սխալվել` իրենից վատ փոխնախագահ է ընտրել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ